a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնը

engibaryani_anvan_paraton

Ծաղկաձորում կայացել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնի բացման արարողությունը: ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են թատերախմբեր՝ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից: Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ Ելենա Մարկովան:

Ինչպես հաղորդում է ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասընթացներ:

Փառատոնի նպատակն է թատերական և մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը: Փառատոնը կտևի մինչ օգոստոսի 15-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0