a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մշակութային կանգառ». «Երեք խոզուկները» մանկական ներկայացումը՝ Սպիտակի մշակույթի տանը

3 խոզուկներ

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում հանդես է եկել  Սպիտակի մշակույթի տանը։ Հանդիսատեսի դատին է հանձնվել Օ.Եմելյանովայի «Երեք խոզուկները» մանկական ներկայացումը, որի բեմադրիչն է Նորա Գրիգորյանը:

Ներկայացմանը ներգրավված էին թատրոնի երիտասարդ դերասանները: Բեմում այս անգամ աղջիկների կազմն էր 1-ին Խոզուկ՝ Անաիդա Գաբրիելյան, 2-րդ Խոզուկ՝ Ելենա Վարդանյան, 3-րդ Խոզուկ՝Յուլիա Ժդանովա և Գայլ՝ Արեն Խաչատրյան:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0