a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում տեղի է ունեցել թուրք գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս ձեզմով կխայտայ» համանուն վեպի բեմականացումը

սփյուռք

Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի կատարմամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվ. թատրոնում տեղի է ունեցել  թուրք գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս ձեզմով կխայտայ» համանուն վեպի բեմականացումը:

 

Բեմականացման հեղինակը Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի ղեկավար, դերասանուհի Կարինե Քոչարյանն է: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, ինքնությունը թաքցրած, իրենց կամքին հակառակ կրոնափոխ եղած հայերի պատմությունները, որոնց փնտրել, գտել է հեղինակը՝ գրի առնելով նրանց ողբերգական հուշերը: Ներկայացման մեջ Քեմալ Յալչընի դերը մարմնավորեց Սունդուկյան թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը, գլխավոր դերերում հանդես եկան նաև Սաթիկ Հախնազարյանը, Կարինե Քոչարյանը, Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի դերասաններ Հովհաննես Ոսկերչյանը, Նարինե Ալեքսանյանը, Էլիզաբեթ Խոդաբաշը և այլք:

 

Սփյուռքում 75-ամյա ստեղծագործական գործունեության, հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում ներդրած բացառիկ ավանդի համար թատերախմբի բազմավաստակ դերասան Հովհաննես Ոսկերչյանը պարգևատրվել է  ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով և Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0