a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/11/2015

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրնուոմ կայացավ «Սովորական պատմություն»  ներկայացման առաջնախաղը

tatron

theatersunion.am-ը գրում է. Ս/թ նոյեմբերի 9-ին Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացավ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն» /ըստ Մ. Լարդոյի պիեսի/ ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, ով ներկա է գտնվել ներկայացման առաջնախաղին: «Պետք է ասեմ, որ լեփ-լեցուն դահլիճ էր, և ներկայացումն անցավ շատ մեծ հաջողությամբ: Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստը մեկ անգամ ևս ուրախացրեց մեզ, քանի որ մենք տեսանք արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատողԹբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը: Ուրախալի է շատ, որ այս թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, և նրանց անօթևան մնալը բացարձակապես չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա: Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թատրոնի ստեղծագործական կազմին, որը դժվարին պայմաններում, այնուամենայնիվ,կարողացավ պահել-պահպանելթատրոնը և շատ հետաքրքիր աշխատել»:

Մանրամասները՝ theatersunion.am

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0