a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնը կբացվի սեպտեմբերի 5-ին

middle_004909552db52635e53a02578fc2ab10

ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝  մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի աջակցությամբ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ը, արդեն տասներորդ տարին է՝ Լոռու մարզում կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը:
Այս տարի փառատոնը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին և դիտարկվում՝ որպես «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի նախաձեռնությամբ և ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի շարունակություն: Քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ուստի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնի շրջանակում նախատեսվում է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք։ «Թումանյանական հեքիաթի օր» 10-րդ հոբելյանական փառատոնը նաև նպատակ ունի շեշտադրել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ և հայրենանվեր գործունեությունը, որ մեծ դեր ունեցավ ցեղասպանության օերին:
Փառատոնի մասնակիցները կլինեն Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակներ կզետեղեն Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Փառատոնի մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Դսեղ գյուղում՝ Հովհ. Թումանյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելու արարողությամբ: Նույն օրը Վանաձորի Հայքի հրապարակից տեղի կունենա երթ դեպի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ թատերականացված ուրախ տոնախմբությունից հետո կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները: Դրանք կցուցադրվեն Վանաձորում, Լոռու մարզի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Փառատոնի օրերին կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:
Փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ՝ Վրաստանից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Բուլղարիայից, ինչպես նաև թատերախմբեր՝ Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից: Փառատոնի ներկայացումները կդիտեն հազարավոր երեխաներ և մեծահասակներ: Ամեն օր կգործի «Երեկոյան ակումբը», որտեղ կքննարկվեն ներկայացումները, մտքեր կփոխանակվեն, հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից կանցկացվեն վարպետության դասեր:
Կկազմակերպվի սեմինար՝ «Տիկնիկները հանուն խաղաղության», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա», «Տիկնիկային գործիչների դերը պատերազմների և ահաբեկչական գործողությունների արդյունքում առաջացած սթրեսային ապրումների հաղթահարման գործում» և «Վերականգնողական գործունեությունը մանկատներում և հատուկ հաստատություններում» թեմատիկ քննարկումներով:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում «Թումանյանական հեքիաթի օր» խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը և «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0