a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իրաքում բեմադրվել է Պերճ Զեյթունցյանի պիեսի մոտիվներով կառուցված «Հայոց ցեղասպանությունը դատարանի առջև» արաբերեն ներկայացումը

35167

Իրաքի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) և Հայ Երկսեռ Երիտասարդական Միության (ՀԵԵՄ) համատեղ ջանքերով Բաղդադի ՀԵԵՄ սրահում տեղի  է ունեցել Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով «Հայոց ցեղասպանությունը դատարանի առջև» խորագրով արաբերեն բեմադրությունը: ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ բեմադրության մեջ խաղացել են  ազգությամբ հայ և արաբ սիրողական դերասաններ:

Միջոցառմանը ներկա են եղել Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, քրիստոնյա համայնքների առաջնորդներ և լուսաբանվեց տեղական լրատվական միջոցներով։ Միջոցառումը նվիրված է եղել  Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Հավելենք միայն, որ «Հայոց ցեղասպանությունը դատարանի առջև» խորագրով արաբերեն բեմադրությունըն արաբ և հայ հանդիսականների կողմից ընդունվել է  մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0