a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կազմակերպիչները խոստանում են՝ այս տարվա «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը շլացուցիչ է լինելու

12049636_1044392088913751_7611294159733197299_n

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը, և ինչպես կազմակերպիչներն են խոստանում՝ շլացուցիչ է լինելու։

«Այս տարվա մեր ծրագիրը ոչ թե մեծ է կամ հզոր, այլ, պարզապես, շլացուցիչ է, որովհետև մենք 7 օրվա ընթացքում կունենանք 52 անվանում ներկայացում, կխաղացվի ավելի քան 75 ներկայացում: Նույնիսկ ունենք օր, որի ընթացքում կներկայացնենք 12 ներկայացում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով, այս տարի փառատոնը կբացվի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) «Զգացողությունների թանգարան» ներկայացումով, հեղինակն ու բեմադրիչը Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն է։
Փառատոնի նախագահն նշեց, որ «Զգացողությունների թանգարան» ներկայացումը պարզապես կատարողական և տեսողական արվեստների միաձուլում չէ, այլ գործողությունները ծավալվում են հանդիսատեսի շուրջը։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն մոտ 25 երկրից 250 մասնակից և հյուրեր: Այդ երկրներն են` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան, Լեհաստանը, Լիբանանը, Իսրայելը, Լիտվան, Հունգարիան, Չեխիան, Նորվեգիան, Հունաստանը, Էստոնիան, Սերբիան, Ղազախստանը, Բանգլադեշը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և այլն: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում:
Արթուր Ղուկասյանը նշեց, որ այս օրերին թատերասերները հնարավորություն կունենան նաև վայելելու Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացումը, որը միակ վճարովի ներկայացումն է լինելու: Փառատոնի շրջանակներում անցկացվելիք մյուս ներկայացումների մուտքն անվճար է լինելու:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0