a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է ավստրալահայ երգիծաբան Ապո Մանջիկյանի «Ո՞վ եմ ես» մոնոներկայացումը

սրապիոնյան մոնոներկայացում

Տեղի է ունեցել ավստրալահայ երգիծաբան Ապո Մանջիկյանի «Ո՞վ եմ ես» մոնոներկայացումը: Հեղինակը ներկայացնում է սփյուռքահայերի կյանքից վերցված ծիծաղաշարժ դրվագներ:

Նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով Ապո Մանջիկյանի ներկայացման ծիծաղաշարժ դրվագներն առնչվում են սփյուռքահայի առօրյային, նրանց հայրենասիրությանը, անձնական և համայնքնային ապրումներին: Նա իր ներկայացումներով քաջ հայտնի է ավստրալահայ համայնքին, բազմաթիվ ելույթներ է ունեցել  Մելբուռնի  և Սիդնեյի Համազգայինի թատրոններում: Մանջիկյան կատակերգակը իր հումորի և երգիծանքի միջոցով ցույց է տալիս ճշմարիտ մարդկային հարաբերությունները, հեգնանքով ու սատիրայով ներկայացնում կյանքում տեղ գտած մերժելի երևույթներն ու մարդուն ապականող բարքերը: Նրա կերպարով օտար հանդիսատեսը գաղափար է կազմում հայի անաչառ և կենսունակ տեսակի մասին: Մանջիկյանը երգիծում է կյանքի թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյական արատները:

Հրանուշ Հակոբյանը կարևորել է այն, որ Ապո Մանջիկյանը, ով, ապրելով և ստեղծագործելով Հայրենիքից հեռու, պահպանել է իր ազգային ինքնությունը, հայ մշակույթն ու արվեստը:

Նախարարը երգիծաբանին պարգևատրել է պատվոգրով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0