a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն 80 տարեկան է

kapani tatron

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը հիմնվել է 1935թ.-ին: Առաջին ներկայացումը եղել է Ալ.Շիրվանզադեի «Չար ոգի » նեկայացումը: Թատրոնի նահապետներն են դերասաններ Վանյա Բալայանը,Անիկ Հարությունյանը, Բագրատ ԿԻրակոսյանը,Արուսյակ Մարտիրոսյանը, Մխիթար Դավթյանը, Խորեն Սարգսյանը, Ռուբեն Սարգսյանը,Համեստ Ստեփանյանը և նկարիչ Արտյուշա Վանյանը՝ ռեժիսոր Սուրեն Միրզոյանի գլխավորությամբ:

Թատրոնի ստեղծումից հետո իրար հաջորդեցին «Պատվի համար », «Նամուս » ներկայացումները: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բեմադրվեցին «Ռուզան », «Վագիֆ », «Զոյա » հայրենասիրությւն քարոզող և ոգեշնչող թեմանորեվ ներկայացումներ: Պատերազմի ավարտից հետո բեբադրվել են Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա » Շեքսպիրի « Օթելլո », ապա «Պլատոն Կրետչետ », «Որիշի Երեխան », «Պեպո », «Խաթաբալա » ներկայացումները: 1958 թ.-ին Կապանի թատրոնը նոր գույն ստացավ,երբ Երևանի գեղարվեստա-թատերկան ինստիտուտի մի խումբ շրջանավարտներ /Երվանդ Ղազանչյան,Գալյա Նովենց,Արծրուն Մանուկյան,Գուժ Մանուկյան,Ռաֆայել Քոթանջյան եվ այլոք եկան Կապան՝լրացնելու տնօրեն Ալեքսեյ Հովհաննիսյանի և գլխավոր ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանի ղեկավարած կոլեկտիվը: Թատրոնը տարեցտարի հարստացնում էր խաղացանկը՝ նոր ու փայլուն ներկայացումներով:1984թ-ին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Հակոբ Ղազանչյանըը և ստեղծագործական կյանքը թևակոխեց նոր զարթոնքի ժամանակաշրջան: Եղիշե Չարենցի «Կապկազ-Թամաշա » ներկայացումը 1986-ին արժանացավ ՀԼԿԵՄ մրցանակին: Մի քանի դերասան և ռեժիսոր Ղազանչյանը ստացան դափնեկրի կոչում: Մի քանի ներկայացումներ ներկայացվեցին նաև Մոսկվայում՝ Վ. Մայակովսկու անվան թատրոնում: 1991թ.-ին թատրոնի տնօրեն նշանակվեց դերասան Կամո Արզումանյանը,ով լծվեց գոյատևման, ազգի ինքնահաստատման համար մղվող պայքարի գործին: Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը ելույթներով հանդես էր գալիս զորամասերում,խրամատներում,առաջին գծում: Ստեղծելով իր պաշռտպանական ջոկատը՝ մասնակցեց մարտերին, զոհեր տվեց, բայց ապրեց և ապրեցրեց ժողովրդին:

Արդեն 25 տարի է թատրոնը ղեկավարում է թատրոնի նվիրյալ,անխոնջ մշակ,Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ , «Մովսես Խորենացի » մեդալակիր Կամո Արզումանյանը: Թատրոնի նրօրյա ձեռքբերումները բազմաթիվ են;Թատրոնում բացվել է ԵԹԿՊ-ի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսը,ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ,պրոֆեսոր Հրաչյա Գասպարյան: Կուրսի 8 ուսանող համալրել է թատրոնի դերասանական կազմը: 2 թատերաշրջանի ընթացքում մեկը մյուի ետևից ծնվեց 8 ներկայացում:

Չնայած դժվարություններին՝ թատրոնն այսօր էլ շարունակում է ազգապահպան գործունեությունն ու կապանցիներին հասանելի դարձնում թատերարվեստը: Culture.AM-ը զրուցեց թատրոնի երիտասարդ ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ: «Թատրոնում դժվարությունները շատ են՝ բեմական դեկորացիա, հագուստ,տեխնիկա և այլն: Սրանք խնդիրներ են,որոնք որոշ առումով սահմանափակում են ստեղծագործական պրոցեսը»,- ասաց ռեժիսորը: Հարցին՝ արդյոք ներկայացումների ընթացքում դահլիճը հանդիսատեսի պակաս չի ունենում, Կարո Նաղդալյանը պատասխանեց. « Քանի որ թատրոնը մարզային է՝ այն հիմնված է պրեմիերաների վրա: Հանդիսատեսը ուղղակի չի ցանկանում 2-3 անգամ նույն ներկայացումը դիտելուց հետո տոմս գնել դարձյալ այդ ներկայացման համար,ինչը տրամաբանական է: Սակայն, ուզում եմ նշել,որ թատրոնն ունի մեծ ներուժ և միայն մարզային ներկայացումներով հանդես գալը բավական չէ: Հնարավորության դեպքում թատրոնը կարող է ներկայանալ սփյուռքում ևս՝ աշխարհասփյուռ հայությանն ապացուցելու,որ մեր հայրենիքի նույնիսկ հեռավոր քաղաքներում արվեստը կա և զարգանում է՝ ինչ գնով էլ լինի: Ի վերջո արվեստագետի խնդիրն իր ժողովրդին ծառայելն է» ,-ասաց Կարո Նաղդալյանը:

Անի Հովհաննիսյան (Culture.AM)

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0