a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա «Հայրեններ» խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացման առաջնախաղը

հայրեններ

 

Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա բեմադրված «Հայրեններ» խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացման առաջնախաղը։

Մտահղացման հիմքում ընկած է միջնադարի հայ մեծ բանաստեղծ Նահապետ Քուչակի անմահ հայրենների սիրային լիրիկան:

«Հայրենների» բեմադրող ռեժիսորն է Արա Ասատուրյանը: Ներկայացման մեջ հնչում է կոմպոզիտոր Լիլիթ Դանիելյանի երաժշտությունը՝ գրված Նահապետ Քուչակի 12 հայրենների հիման վրա, ևս 6 հայրենների համար օգտագործվել են կոմպոզիտորներ Մայքլ Սթերնսի և Ժան-Միշել Ժառի ստեղծագործություններից դրվագներ՝ որպես միջերգեր: Զգեստների և բեմի ձևավորումը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանինն է: Ներկայացմանը մասնակցում են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:

Ներկայացման առաջնախաղը կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0