a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա «Սոխակը» բեմադրության առաջնախաղը

middle_c372bd1a2e32b1332f66221c0581ac1f

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կներկայացնի «Սոխակը» բեմադրության առաջնախաղը: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Ներկայացման հիմքում ընկած է Հ. Ք. Անդերսենի «Սոխակ» հեքիաթը. այն նպատակ ունի հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի մասին:

Ներկայացումը ներառական է` դերակատարները ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ հաշմանդամություն չունեցող անձինք են: Այս հանգամանքը ներկայացման սկզբում քողարկված է, դա է պատճառը, որ ընտրվել է հենց տիկնիկային ներկայացման ժանրը, ինչպես նաև փորձ է արվել խույս տալ կարծրատիպային և կանխակալ մոտեցումներից: Ներկայացմանն իրենց մասնակցությունն են ունեցել «Փարոս» կամերային երգչախումբը, ճապոնական կարատե սպորտաձևում հանդես եկող, սայլակ օգտագործող անձինք, լսողության խնդիրներով պարողներ: Բեմադրող ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան: Ներկայացման հիման վրա Արփի Մաղաքյանի կողմից կնկարահանվի տեսահոլովակ:

Նշենք, որ  բեմադրությունը ներկայացնում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0