a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/11/2015

Համարձակորեն բեմ ենք տրամադրում՝ նաև սխալվելու համար. Ուսանողական թատրոնը բացում է իր թատերաշրջանը

եթկպ

yerkir.am-ը գրում է․Ասօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում կմեկնարկի նոր խաղաշրջանը՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» բեմադրության ցուցադրությամբ /դերասան, բեմադրիչ՝ Արման Նավասարդյան/:

Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թատրոնը երբեմն ակտիվանում է, երբեմն` հակառակը` կախված այն հանգամանքից, թե ով է ղեկավարը: Այժմ, ըստ Հակոբյանի, թատրոնը սկսել է կյանքով լցվել, և այն նոր ղեկավար ունի` Էրիկ Բարսեղյանը:

«Տարիներ առաջ ես տնօրենն էի՝ և’ Համազգայինի, և’ Ուսանողական թատրոնի, և այդ տարիներին «կռիվ» էր գնում թատրոնների միջև` տեղի, փորձի ժամերի համար: Հիմա նորից կռիվ է գնում, ուրեմն լավ է, մեջը մի բան կա: Ուսանողական թատրոնում պատահական մարդիկ չեն աշխատում. այսօրվա գործող դերասաններն ու ռեժիսորներն են»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ իրենք խնդիր չունեն ռեպերտուարով «զոռով» թատրոն պահելու:

Ինչ վերաբերում է այսօրվա ներկայացմանը` Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»-ին, ապա այն, ըստ նրա, նոր շնչով է բեմադրված ու նոր մոտեցումներով:

«Այսօր հրաշալի երիտասարդներ կան` վախենալու աստիճան հրաշալի: Ասում եմ` վախենալու աստիճան, քանի որ եթե չես վախենում, որ երիտասարդը պետք է քո հացը կտրի, ուրեմն նա տաղանդավոր չէ: Սուտ են կարծիքները, թե երիտասարդ սերնդի որակը քանի գնում, ընկնում է: Մենք ուղղակի պետք է երիտասարդին հնարավորություն տանք ավելի շատ լինելու հանդիսատեսի հետ: Ինստիտուտը դերասան չի սարքում, այն հնարավորություոն է տալիս սարքվելու»,- ասաց Հակոբյանը:

Թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ նշեց, որ թատրոնը հիմնադրվել է 1979-ին, սակայն 4-5 տարի գործելուց հետո խաղացանկային հիմնական թատրոնի այդպես էլ չկարողացավ վերածվել: Տարիներ անց, ըստ նրա, թատրոնը վերաբացվեց, այս անգամ՝արդեն

ավելին՝ yerkir.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0