a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված “Ժխտում” ներկայացումը հավակնում է դառնալ ամենասպասվածը․․․

Culture.AM Alexandro

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Արգենտինացի դրամատուրգ Ալեխանդրո Խենեսի «Ժխտում» ներկայացումը, հավակնում է դառնալ Արգենտինայում ամենասպասված ներկայացումներից մեկը, որը կարող է արժանանալ նաև տարվա լավագույն ներկայացման մրցանակին: Ինչպես տեղեկացնում է PrensaArmenia.com.ar կայքը, ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 4-ին: «Ժխտում»-ը քննարկում է  հայերի ցեղասպանությունը, անօրինականությունն ու ժխտողականությունը: Դեռ մանկուց ես անընդհատ լսում եմ «ցեղասպանություն» բառը, ոչ միայն այն պատճառով, որ արգենտինացի եմ, այլև կիսով չափ լեհ: Ցեղասպանությունը սարսափելի, բարբարոսական արարք է, հետևաբար, որևէ ցեղասպանություն չպետք է ժխտվի, դրանք պետք է ճանաչվեն, որպեսզի կանխարգելվեն ապագայում նման բարբարոսությունները»,- ասել է Խենեսը՝ հավելելով, որ թատրոնը կարող է լայն զանգվածների համար լինել հարթակ, որտեղ նրանք կծանոթանան պատմական իրադարձություններին, գաղափարներին, հիշողությանը, և այդ կերպ մարդկությունը տեսակետ կձևավորի 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ:

Խենեսը նաև ընդգծել է, որ ցեղասպանությունների իրագործման դեմ պայքարում պետք է օգտագործել զանգվածային լրատվության բոլոր միջոցներն ու լեզուները և համաշխարհային հանրությանը ներկայացնել հայ ժողովրդի պատմական հիշողությունը, իրականությունն ու արդարադատության պահանջը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0