a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հավատացե’ք, թատրոնն ինքը եկեղեցի է և անհամեմատ քիչ ներդրում է պահանջում»

theatre_lg_2009_01

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի բեմադրությունները ներկայացվում են փոքր սենյակում, որը ծառայում է և՛ որպես դահլիճ է, և՛ փորձասենյակ, և՛ հավաքատեղի: Ունեն նաև տիկնիկային ներկայացումների համար նախատեսված 56-տեղանոց դահլիճ: Բեմը փոքր է, բավարարում է կամերային դրամատիկ ներկայացումների համար:
Արցախի մայր թատրոնի`Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքային խնդիրները նույնպես հին պատմություն ունեն, վերանորոգման խնդիրը դրված է եղել դեռ 60-ականներից:  Թատրոնի տնօրեն Մարատ Դավթյանը Culture.AM-ի  հետ զրույցում ասաց, որ թատրոնը գործում է  Ստեփանակերտի մշակույթի պալատում:

Անդրադառնալով «Շենքային պայմանները չե՞ն խոչընդոտում թատրոնի գործունեությանը» հարցին` նկատեց, որ մշակույթի պալատը թատրոնի շենք չէ: Բայց թատրոնը գործում է, իրենց համար բեմ են կառուցել նաև  մշակույթի պալատի երրորդ հարկում: Տարվա ընթացքում հիմնականում հյուրախաղեր են ունենում շրջաններում, գյուղերում: «Ե՞րբ է վերանորոգվելու» հարցին ի պատասխան ասաց, որ կոնկրետ օր, ամիս չկա,  բայց նախատեսված է, ծրագրավորված, Արթուր Մեսչյանը եկել-նայել է, իր նախագծով է արվելու:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով` Ստեփանակերտի թատրոնի շենքի խնդիրը շատ լուրջ է. «Արցախի պարագայում ես ամենաքիչն ուզում եմ մեղադրել ղեկավարությանը: Հասկանում եմ, թե որ խնդիրներն են առաջնային այսօր Արցախում: Ուզում եմ խոսքս ուղղել  արցախցի գործարարներին, որ ներդրումներ են անում հուշարձանների, եկեղեցիների կառուցման, վերանորոգման համար: Հավատացե’ք, թատրոնն ինքը եկեղեցի է: Եվ  անհամեմատ քիչ ներդրում է պահանջում: Ներդրում արեք թատրոնի շենքի համար, չի կարող թատրոնը երկար կյանք ունենալ այն պայմաններում, որ գործում է այսօր: Կգա ժամանակը, որ  թատրոնը «կավարտվի»:
Վ.  Փափազյանի   անվան   պետական թատրոնը   կազմավորվել  է   1932թ-ին` իր դռները բացելով Վաղարշ  Վաղարշյանի   «Օղակում»   պիեսի   ներկայացմամբ: Թատրոնում ստեղծվել է 300-ից ավելի բեմադրություն: Այստեղ հյուրախաղերով հանդես են եկել Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը:

Արմինե Սարգսյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0