a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վանաձորում տեղի կունենա փառատոն՝ նվիրված Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակին

Վանաձորի_Հովհաննես_Աբելյանի_անվան_դրամատիկական_թատրոն

Ս. թ. հոկտեմբերի  2-10-ը Վանաձոր քաղաքում տեղի կունենա մեծանուն դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակին նվիրված փառատոն-տասնօրյակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։
Փառատոնի նպատակն է ներկայացումների, զրույցների, զեկուցումների և քննարկումների միջոցով առավել մոտիկից ճանաչելի դարձնել ազգային ռեալիստական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Հովհ. Աբելյանի  արվեստը: Փառատոնը հանդիսատեսին հնարավորություն կտա ծանոթանալ ոչ միայն հայաստանյան թատրոնների, այլև Ստեփանակերտի Վ. Փափազյանի և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական դրամատիակական  թատրոնների ներկայացումներին:
Երևանի թատրոնի և կինոյին պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի  լսարաններից մեկը կանվանակոչվի ի պատիվ Հովհաննես Աբելյանի:
Փառատոնի շրջանակում մասնակիցներին կտրվեն դիպլոմներ և կսահմանվի մեկ մրցանակ «Հավատարմություն Հովհաննես Աբելյանի ավանդույթներին» անվանակարգում:

Նշենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիական թատրոնի նախաձեռնությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0