a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը նշում է իր հիմնադրման 80-ամյակը

տիկնիկային

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ․-ին։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի  անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը,իսկ առաջին ներկայացումը՝ Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը»

Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝Լևոն Քալանթարյանը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։ 1938 թվականին Լևոն Քալանթարը բեմադրում է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940 թվականին Տիգրան Շամիրխանյանը՝ «Եղեգնուհին»։ ԵՊՏԹ-ում բեմադրություններ են տվել Լևոն Քալանթարը, Տ․ Շամիրխանյանը, Գ․ Խաժակյանը, Գ․ Մուշեղյանը (գեղարվեստական ղեկավար1946-1951թթ), Հ․ Գյոզալյանը։ 1950 թվականին թատրոնը փակվում է, 1951-1957 թվականներին ստեղծագործական կազմը գործում է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։ 1957 թվականի հուլիսի-27 ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն՝ Լենինի պողոտայի թիվ 43 շենքում։ Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը  (1957-1959), նկարիչ՝ Գլորա Գրիգորյանը։ 1960 թվականին թատրոն է գալիս ռեժիսոր Մանյա Ասլանյանը, ով 1961-1978 թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ գլխավոր նկարիչն էր Արամայիս Սարգսյանը։ Բեմադրվում են «Կարմիր գլխարկ», «Ոսկե բանալին», «Թոմ Սոյերի արկածները», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և շատ այլ ներկայացումներ։ 1970-ականներից թատրոն են գալիս նաև երիտասարդ դերասաններ՝ Արշակ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Նունե Վարդանյանը, Մնացական Փիլոյանը, Պետրոս Խաչիկյանը, Գագիկ Ռոստոմյանը և այլք։ 1976 թվականին Մանյա Ասլանյանը բեմադրում է առաջին ներկայացումը մեծահասակ հանդիսատեսի համար՝ «Չքնաղ Գալատեան»՝ հետաքրքրաշարժ կատակերգություն՝ հունական դիցաբանության թեմաներով։ Սրան հաջորդում են Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (1983, ռեժիսոր՝ Վոլխովսկի), 1984 թվականին Երվանդ Մանարյանը բեմադրում է Հակոբ Պարոնյանի  «Մեծապատիվ մուրացկանները» ։

1957 թվականին թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը՝ Սայաթ Նովա 4 հասցեում։ 1978-1985 թթ. դարձյալ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը։ 1978- թվականին նա բեմադրում է Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը», որը միջազգային փառատոներում արժանանում է մրցանակների, իսկ 1981թվականին բեմադրում է «Ակամա երաժիշտները». այս երկու բեմադրություններն էլ դեռևս շարունակում են իրենց բեմական կյանքը։

1970-1980-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրում Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը՝ Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորումներով։ Բեմադրվում են «Երեք նարինջ», «Ալադինի կախարդական լամպը», «Եղեգնուհին», «Ամենից լավ տունը» (Ռ. Մարուխյան)։ Տիգրան Զահալյանը բեմադրում է «Ջոնին և ավազակները», «Համեղ պատառիկ», «Ոսկի ձկնիկ», «Թզուկի երգը», «Գիտության բանալին» և այլ բեմադրություններ, որոնց մեծ մասը դեռևս խաղացանկում են։
Լարիսա Մանգասարովայի բեմադրություններից են «Միցիկի արկածները», «Անահիտ», «Ճանապարհային արկածները», «Սուտլիկ որսկանը» և այլ գործեր։
1985 թվականից գլխավոր ռեժիսոր է նշանակվում Անդրանիկ Գամջյանը , որին հաջորդում են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը, իսկ գլխավոր նկարիչ՝ Անժելա Գալստյանը։
1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է ՌՈւբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0