a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ճոխություն Սունդուկյանու՞մ

սունդուկյան

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը մեկ տարի «կլռի»։ Տարեսկզբին կառավարությունը 23 տարի մարման ժամկետով 7 միլիոն եվրո վարկ վերցրեց՝ թատրոնը վերանորոգելու համար։ Գործադիրի տրամադրած գումարի չափը զարմացրել է 65 թվականից այս կողմ հիմնանորոգում չտեսած թատրոնի անձնակազմին։ Գումարը թվում է ՝շատ է,սակայն հազիվ է բավականացնելու նորոգման ամբողջ ծախսերը հոգալու համար։ «Բուն աշխատանքային տարածքը 500 – 600 քմ է,իսկ միայն դրա ծախսը տեղական կազմակերպությունները հաշվարկել են 250-300 հազար դոլար»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Դավթյանը։ Վերջինս նշել է նաև, որ սպասվում է տոմսերի թանկացում։

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին  ուրախացրել է առաջադեմ ժամանակներում գոնե մեկ ներկայանալի թատրոն ունենալու փաստը։ «Լավ է,որ թատրոնը վերանորոգվում է, բայց տնտեսական այսպիսի իրավիճակում կառավարության նման հատկացումը շռայլություն է»,-կարծում է թատերագետ Արա Նեդոլյանը՝ հավելելով, որ դժվար թե անհատ ստեղծագործողները կարողանան օգտվել նոր բեմից․ այն գործելու է մի քանի ռեժիսորների համար։

Արդյո՞ք կառավարության 7 միլիոնը շռայլություն էր՝ պարզ կդառնա մեկ տարի անց ,իսկ դերասաններն այդ ընթացքում պարապ չեն մնա։ Շրջելու են մարզերում և հանդես  գալու բարեգործական ներկայացումներով ։

 

Անի Հովհաննիսյան (Culture.am)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0