a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քննարկվել է Ռուսաստանից Հայաստան մի քանի դրամատիկական ներկայացումներ բերելու հարցը

Shvidkoy

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ, ԱՊՀ միջազգային հումանիտար համագործակցության հիմնադրամի համանախագահ Միխայիլ Շվիդկոյն այսօր այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Նա թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի հետ շրջել է թանգարանով, ծանոթացել  ներկայացվող ցուցանմուշներին, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:

 

Լրագրողների հետ զրույցում Միխայիլ Շվիդկոյը նշել է  որ օգոստոսի վերջին Հայաստանում անցկացվելու են նաև Ռուսաստանի մշակութային օրեր:
Նա հանդիպում է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որի արդյունքում քննարկվել է Ռուսաստանից Հայաստան մի քանի դրամատիկական ներկայացումներ բերելու հարցը:  Շվիդկոյի խոսքով՝ կապված չէ այնքան ֆինանսական, որքան ժամանակի հետ և հավելել, որ քննարկվել են նաև ռուսական պոեզիայի երեկոներ կազմակերպելու հարցը:

Շվիդկոյը Հայաստանում է, որպեսզի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկի ԱՊՀ միջազգային հումանիտար համագործակցության հիմնադրամի ծրագրերը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0