a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Մհեր Մկրտչյան

 

 

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր ղեկավար ունի:  Ստեղծագործական կազմին է ներկայացվել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինելու է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս մշակութային օջախների օրինակով «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի առօրյան այսուհետ ևս լինելու է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին գեղարվեստական ղեկավարին թատրոնին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը ոլորտում աշխատելու տարիների փորձ ունի: Նա թատրոնի անվանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբորորդին է:

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0