a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ծաղկաձորում կկայանա մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը

mnjaxax

Արդեն 5-րդ անգամ Ծաղկաձորում կմեկնարկի  մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը, այն անց է կացվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Այն այս տարվանից սկսած՝ կանցկացվի ամեն տարի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:

- Փառատոնն արդեն լուրջ թափ է հավաքում հետաքրքրվողների շրջանում: Այս տարի առաջին անգամ փորձ է արվելու բացի Ծաղկաձորից նաև ցուցադրություններ կազմակերպել Դիլիջանում,- նշում է պարոն Դադասյանն ու հավելում, որ հետագայում էլ նպատակ ունեն ցուցադրություններ կազմակերպել այլ մարզերում: ժ. Դադասյան խոսքով՝ այս ամենը կնպաստի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում ցուցադրություններ կլինեն Ծաղկաձորի «Ծաղկունյաց» և «Օրբելիների» հրապարակում, ինչպես նաև Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում, Երևանի Հյուսիսային պողտայում: Փառատոնի օրերին տեղի կունենան նաև վարպետության դասընթացներ, կոնֆերանս՝ Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի մասնակցությամբ:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0