a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կամերային երաժշտական թատրոնի առաջիկա «Մշակութային կանգառներին» կներկայացվի «Կրիսպի մկնիկը»

Կամերային երաժշտական թատրոն

Պետական կամերային երաժշտական թատրոնի առաջիկա «Մշակութային կանգառները» կկայանան հունիսի 6-ին՝ Արարատ քաղաքում, իսկ հունիսի 7-ին՝ Վեդի քաղաքի Մշակույթի տանը:  Այս մասին հայտնում է թատրոնի լրատվական բաժինը:

Թատերախումբը մարզի երեխաներին կներկայացնի Ալ. Պանտիկինի, Ե. Խոդիրևայի՝ արդեն իսկ սիրված և ճանաչված «Կրիսպի մկնիկը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրիչ՝ Ա. Սարիբեկյան):

Ստացված արձագանքները վկայում են, որ մեր թատրոնին սիրում և սպասում է մարզի հանդիսատեսը, ինչը մեզ ավելի պատասխանատու է դարձնում:

Թատրոնի մշակութային հետագա կանգառները կլինեն հուլիսի 25-26-ին Եղեգնաձորում, Գետափում և Արենիում, իսկ օգոստոսի 2-ին և 3-ին՝ Սևան քաղաքում և Նորատուս գյուղում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0