a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ջ․Վերդիի «Աիդա» օպերան մայր թատրոնի մշտական խաղացանկում

աիդա

Այսօր Ջ. Վերդիի «Աիդա» օպերան կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ջ. Վերդիի «ԱԻԴԱ» օպերան համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներից է, որն արդեն երկու դար է անդադար ներկայացվում է աշխարհի բոլոր հեղինակավոր թատրոններում: «ԱԻԴԱ» օպերայի համար Վերդին նախապես ստացել է 30 000 դոլար: Ջ. Վերդին ունեցել է միայն մեկ պայման՝ ըստ որի օպերան առաջին անգամ պետք է ցուցադրվեր պատվիրատուի պահանջով Եգիպտոսում՝ Կահիրեում, իսկ հետագայում օպերայի ցուցադրության բոլոր հեղինակային իրավունքները պետք է պատկանեին հեղինակին:

«ԱԻԴԱ» օպերան առաջին անգամ ցուցադրվել է Կահիրեում 1871 թվականին: «Աիդա»-ի համաշխարհային պրեմիերային ներկա էր բարձրաշխարհիկ հասարակությունը. միայն Վերդին չկարողացավ այդ օրը ներկա գտնվել իր ստեղծագործության պրեմիերային: Մեկ ամիս անց «Աիդա»-ն ներկայացվեց Միլանում, որին ներկա էր Վերդին:

«Աիդա»-ն ներկայումս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում է:
«Աիդա» օպերան Հայաստանի գլխավոր թատրոնում տարվա ընթացքում ունենում է ընդամենը երկու ներկայացում: Նոյեմբեր ամսվա խաղացանկը մեկնարկում է  «Աիդա» օպերայով, որն այս թատերաշրջանում վայելելու վերջին հնարավորությունն է:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0