a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սունդուկյանի անվան թատրոնում ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները

Sundukyan_State_Academic_Theatre
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում (տեխնիկական, ձայնային և լուսային վերազինում) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` 2016 թվականի երկրորդ եռամսյակում իրականացվել և ավարտվել են մի շարք աշխատանքներ: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ամբողջովին ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները. ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմնական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը: Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը:
Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով (ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ): Ներկայում իրականացվում են բեմի տախտակամածի փոխարինման աշխատանքները, որից հետո կհղկվի դահլիճի հատակը և կտեղադրվեն հանդիսատեսի աթոռները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0