a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը` Մոսկվայում

16e026666b93008b9194c35699457a87

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Մեծ հյուրախաղեր-2015» ծրագրին և «Սմոտրինի» ժամանակակից  ռուսական դրամայի միջազգային փառատոնին: Փառատոնը նվիրված էր ռուս ժամանակակից գրող, դրամատուրգ, «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովին:

Ինչպես տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից, թատրոնը  նոյեմբերի 10-ին, «Սմոտրինիի» շրջանակում Մոսկվայի Ս. Վրագովայի «Մոդեռն» թատրոնի բեմում հանդես է եկել Յու. Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» /բեմադրիչ՝ Ա. Գրիգորյան/, իսկ նոյեմբերի 12-13-ը  «Մեծ հյուրախաղեր 2015» ծրագրի շրջանակում, Մոսկվայի Կինոդերասանի թատրոնի բեմում՝ Ն.Գոգոլի «Ռեվիզոր» պիեսի հիման վրա «Կրքեր ըստ ռևիզորի» /բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի/ և Ա. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» /բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի/ ներկայացումներով: Մոսկովյան հյուրախաղերը ջերմորեն են ընդունվել հանդիսատեսի կողմից` արժանանալով բարձր գնահատականի:

Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը և տնօրեն ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանն արժանացել են Ռուսաստանի հայերի միության մրցանակին:

Լուսանկարը՝ մշակույթի․նախարարության կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0