a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/11/2015

«Վանա կատուն» ներկայացման պրեմիերան դարձավ Կարեն Ջանիբեկյանի «Կարապի երգը». Լիանա Անթառանյան

vana katu

nt.am-ը գրում է․ «Վանա կատուն» ներկայացման պրեմիերան դարձավ Կարեն Ջանիբեկյանի «Կարապի երգը»,- ասում է ներկայացման բեմադրիչ, ռեժիսոր, սցենարի հեղինակ Լիանա Անթառանյանը:Ըստ նրա` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վանա կատուն» խորհրդանշական անվանմամբ ներկայացման գլխավոր հերոսների` Մայր Հայաստանի և Վանա կատվի միջոցով անդրադարձ է արվում ինչպես Հայոց ցեղասպանության թեմային, այնպես էլ Արևելյան Հայաստանի և ողջ հայության ներկայիս խնդիրներին ու բացթողումնրին:

«Վանա կատվի առաջին դերակատարը` իմ սիրելի, պաշտելի ամուսինս` Կ. Ջանիբեկյանն էր, հիվանդ-հիվանդ մասնակցեց բոլոր փորձերին և մինչև վերջ խաղաց իր դերը»,- հիշում է Լ. Անթառանյանը` հավելելով, որ այդ օրը հանդիսատեսը գնացել էր ավելի շատ մեծանուն դերասանին տեսնելու համար:

Ներկայացման գործողությունները ծավալվում են Վանա լճի Սուրբ խաչ եկեղեցում, որտեղ Վանա կատուն շարունակում է սպասել իր տերերի վերադարձին` ամուր պահելով Արևմտյան Հայաստանից հեռացած հայերի տների բանալիները:

Մայր Հայաստանի դերակատար Լ. Անթառանյանի խոսքերով` հայոց ցեղասպանության ցավոտ թեմայից հետո, այսօր ավելի ցավոտ է Արևելյան Հայաստանում շարունակվող արտագաղթը:

«Մայր Հայաստանի հավաքական կերպարը չի ցանկանում հաշտվել իր զավակների անտարբերության հետ, արտագաղթով, միմյանց նկատմամբ ոչ բարյացակամ և անհանդուրժողական վերաբերմունքի հետ»,- նշեց Լ. Անթառանյանը`ընդգծելով, որ պետք չէ ժողովրդին տարանջատել վատերի ու լավերի, չարերի ու բարիների:

Ներկայացման մյուս հերոսներն են Արևմտյան Հայասատնում բնակվող ծպտյալ երկու հայերը, արտասհամանից և Արևելյան Հայաստանից Վան այցելած հայ երիտասարդները, քուրդը և թուրքը. վերջիններս  ողջ ներկայացման ընթացքում շոշափում են թուրքերի շրջանում տարածված այն կարծիքը, թե հայերը չեն սիրում միմյանց, միշտ պառակտված են և միայն կորցնելուց հետո են գնահատում  ունեցածը:

Ավելին՝ nt.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0