
02/08/2016
|
«Վանա կատու»-ն ներկայացվել է սահմանապահ զորամասերում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, Արևելյան ու Արևմտյան Հայաստանի խնդիրները վեր հանող և հայրենասիրություն քարոզող «Վանա կատու» պիեսը ներկայացվել է սահմանապահ զորամասերում:
Ներկայացման սցենարիստը, ռեժիսորն է Լիանա Անթառանյանը: Ներկայացումն արդեն մեկ տարի շրջում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերով և զորամասերով:
Ներկայացման մեջ իրադարձությունները տեղի են ունենում Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղ վանա կատուն շարունակում է սպասել իր տերերի վերադարձին:
Ներկայացումը և հյուրախաղերն իրականացվել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: