a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վենետիկում կներկայացվի բեմադրություն Հայոց Ցեղասպանության մասին

ploshad_san-marko

Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ հունիսի 24-ին Վենետիկում կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին  բեմադրություն, որի «Արեւելյան կողմն աշխարհի խաղաղություն թող լինի» անվանումն ընտրել են Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության առաջին տողերի հիման վրա:
Միաբանությանն աջակցել են նաև բարերարներ Ջոզեֆ և Ջեննի Ուգուրլյանները:
Վենետիկի թատերական նորությունների Cultura Spettacolo Venezia կայքի տարածած տեղեկության համաձայն՝ բեմադրության ռեժիսորը Մարկո Բելլուսին է, իսկ մասնակիցներից մեկը՝ Օտտավիա Պիկոլոն, որը 1970 թվականին Կաննի կինոփառատոնին մրցանակ է ստացել լավագույն կանացի դերի համար:

Հեղինակներն իրենց պատկերացումն են ներկայացնելու 1915 թվականի զանգվածային սպանությունների մասին: Ներկայացվելու են ականատեսների հիշողությունները, հատվածներ հայ, թուրք և գերմանացի հեղինակներից, ինչպես նաև հայկական և թուրքական ժողովրդական երգեր: Բեմադրության սյուժեն ոչ միայն հիշողության ներկայացում է, այլև երկխոսության մթնոլորտ ստեղծելու փորձ:

Բեմադրությանը մասնակցելու են դուդուկահար Արամ Իփեկջյանը, ինչպես նաև  Gaspard Edesse վոկալ համույթը՝ Յուստին Ռապաչոլիի ղեկավարությամբ:
Նշենք, որ մուտքն ազատ կլինի։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0