a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տոնել է հիմնադրման 150-ամյակը

աճեմյանի թատրոն

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տոնել է  հիմնադրման 150-ամյակը։ Միջոցառումը մեկնարկել է  վերանորոգված, կահույքով ու լուսաձայնային սարքավորումներով վերազինված` Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ, որի ընթացքում ցուցադրվել է  մեծ դերասանի մասին պատմող տեսանյութ:

Այնուհետև թատրոնի ճեմասրահում բացվել է  «Թատրոնը ժամանակի ափի մեջ» խորագրով արխիվային լուսանկարների և ներկայացումնների մանրակերտների ցուցահանդեսը:

Դրան հաջորդել է թատրոնի ստեղծագործական կազմի, ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի երաժշտախմբերի՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի, «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի մասնակցությամբ հոբելյանական երեկոն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0