a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Փրկության կղզի» լիրիկական կատակերգությունը Համազգային թատրոնի բեմում

Sos_Theatre_performance

Հուլիսի 6-ին` ժամը 19:00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի «Փրկության կղզի» լիրիկական կատակերգությունը:

Ներկայացումը պատմում է հուսահատության և չքավորության մեջ ապրող Օքեյ բայ դը Սի կոչված քաղաքի մարդկանց մասին: Բնակիչները հետաքրքիր են իրենց անհավակնոտությամբ, պարզությամբ և, որ ամենակարևորն է, երազելու կարողությամբ: Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացման մեջ սարոյանական բարությունն է իշխում: Այն բեմադրել է Նիկոլայ Ծատուրյանը, նկարիչն է Դավիթ Մինասյանը, երաժշտության հեղինակը Մարտին Վարդազարյանն է:

Կերպարներին մարմնավորել են Դավիթ Հակոբյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Վարշամ Գևորգյանը, Ալլա Սահակյանը, Արման Նավասարդյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարապետ Բալյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0