a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
14/08/2015

60-ն անց մնջախաղացները նշեցին իրենց թատրոնի 40-ամյակը

mnjaxaxacner

1970-ական թվականների Երեւանի մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի արտիստները, որոնց տարիքն արդեն «պտտվում» է 60-ի շուրջը, պարբերաբար, հատկապես իրենց թատրոնի համար հոբելյանական տարեթվերին հավաքվում են Երեւանում։ Տարիները «տարիքավոր» մնջախաղացներին ցրել է աշխարհով մեկ եւ տարել տարբեր զբաղվածության ոլորտներ։ Մնջախաղացներից, ովքեր Երեւանում են, օրերս շտապել էին բաց չթողնել առիթն ու հավաքվել էին նշելու իրենց թատրոնի 40-ամյա հոբելյանը։ Իր տեսակով այս «բացառիկ» իրադարձությանը ներկա էր նաեւ «Առավոտը»։ Միանգամից սիրո, կարոտի ու հիշողությունների շունչը թեւածեց օդում, եւ կարծես Հայաստանում «լուռումունջ» այս արվեստի հիմնադիրները միմյանց հերթ չտալով՝ սկսեցին հիշել 70-ականների հյուրախաղերը, բեմական արկածներն ու թատրոնի հիմնադրման հետ կապված դժվարությունները։ Նրանք ոգեւորությամբ էին փաստում հատկապես հյուրախաղերը, որոնց շնորհիվ հանդիպել էին անվանի արվեստագետների, այդ թվում՝ Արկադի Ռայկինին, Վիլյամ Սարոյանին, Լեոնիդ Ենգիբարյանի ուսուցիչներ Սլավսկուն ու Նեմիրովսկուն։ Հատկանշական է, որ մնջախաղացներն ունեցել են իրենց մականունները, այսպես. Լեւոն Իվանյանը՝ Բոնի, Ռոբերտ Ծատուրյանը՝ Ջոնի, Ստեփան Պողոսյանը՝ Ֆերնո, Արմինե Նալբանդյանը՝ Արմի, Կարինե Շահինյանը՝ Կարա, Հասմիկ Ասլանյանը՝ Հասո, Բաբկեն Թումանյանը՝ Բաբո, Զորիկ Համբարձումյանը՝ Զոզո։ Անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ չհնչեցին  մնջախաղացներ՝ հմայիչ Նունե Օգանեզովայի եւ նրա ամուսնու՝ Լեւոն Հովսեփյանի մականունները։   ՝

mnjaxaxacner-mecacac1

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0