a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ադրբեջանը պարտվել է Հայաստանին նաև կինոարտադրության ոլորտում.haqqin.az

1111

Ադրբեջանական հեղինակավոր haqqin.az կայքն զուգահեռներ է անցկացրել հայկական և ադրբեջանական կինոարտադրության ոլորտներում, փաստելով, ար հայերն անգամ այս ոլորտում են հաղթել իրենց:

Հոդվածում անդրադարձ է եղել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմին, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների:Կայքն առանձնացրել է Հոլիվուդում անցկացվող հայտնի «Hollywood International Moving Pictures Film Festival» փառատոնը, որտեղ հայկական ֆիլմն արժանացել է «լավագույն ֆիլմ արտասահմանայան լեզվով» անվանակարգի հաղթողի կոչմանը:Կայքն իրենց համար ցավով է նշում, որ հայկական կողմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի  հանրության լայն շրջանակների համար հասանելի դարձնի ղարաբաղի հարցը ու հենց ի օգուտ հայկական կողմի:
– Հայաստանի պրոպագանդիստական մեքենան շարունակում է գրոհել,-նշում է պարբերականը:

Ադրբեջական լրատվամիջոցը չի մոռացել նաև գովեստի խոսքեր հղել հայկական մեկ այլ ֆիլմի՝ «Գարեգին Նժդեհի»՝ բարձր որակով նկարահանված լինելու փաստի մասին,նշելով, որ անգամ հայերը ռուս հայտնի արտիստների ներգրավում են «հանցագործի» մասին ֆիլմ նկարահանելու համար:(Երազեին նման «հանցագործ» ունենայինՙ,-խմբ.):

Կայքը նշում է, որ ամեն տարի իրենց մոտ գումար է հատկացվում ֆիլմարտադրության վրա, իսկ արդյունքում ստեղծվում են սերիալներ տնային տնտեսուհիների համար, ժամանցային ծրագրեր և այլն: Զարմանում են՝ ինչու ունենալով հսկա նավթային պաշարներ, չեն կարողանում «ոտք գցել» հայկական ֆիլմարտադրության հետ: Նշում են, որ վերջին տարիներին երկու հերհզոր ֆիլմ են նկարահանել, որոնք նայելուց առանց արցունք չես մնա, սակայն՝ ոչ Ղարաբաղի մասին, իսկ ֆիլմերն էլ չեն ցուցադրվել և ոչ մի արտասահմանյան երկրում:

– Կա հիանալի մտքեր, կան ֆինանսական միջոցներ, կան և մարդիկ, ովքեր կարող են ստեղծել հետաքրքիր, բարձրակարգ ֆիլմեր, սակայն ինչու մինչ այս և ոչ մի քայլ չի արվել,-նշում է պարբերականը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0