a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ազգայինը չպահելով և չզարգացնելով՝ կարող ենք կորցնել ազգն առանց որևէ պատերազմի». Անդրանիկ Թորոսյան

Andranik Torosyan

Հայկական անիմացիոն ֆիլմարտադրությունը  դեռ շարունակում է մնալ  մեր ֆիլմաշխարհի ամենաքննարկվող և ցավոտ կողմերից մեկը: Ֆիլմաշխարհը վաղուց անցել է ինքնատիպության սահմանը, իսկ մեզ մոտ, իհարկե, առանց գաղափարի և երևակայության պակասի, դեռ նույն «կոտրած տաշտակն» է՝ մի փոքր աջ դրված ու վերանորոգված: Գլխավորապես ֆինանսական խնդիրներից ելնելով՝ մենք դեռ չունենք ժամանակակից մուլտադարան, սակայն, իրենց գործի նվիրյալների ու երազողների շնորհիվ՝ այդ «տաշտակը» փորձ է արվում օր-օրի ավելի վերանորոգել: Այդ երազողների շարքին է պատկանում նաև Անդրանիկ Թորոսյանը,  ով զբաղվելով  համակարգչային գրաֆիկայով սկսած 1998թ.-ից, 2007թ.- ին նաև հիմնել է  «Monkey Studio»-ն ու հայ հանդիսատեսին է ներկայացնում անիմացիոն ֆիլմերի սեփական արտադրությունը:
– Անունը շատ “Էքսպրոմտ” տարբերակով եմ ընտրել՝ կապելով այն և էվոլյուցիայի, և այն բանի հետ, որ կապիկը շատ շարժուն կենդանի է: Ստուդիան հիմնելիս առաջնորդվում էի այն գաղափարով, որ պետք է լինի մի միջավայր, որտեղ մարդը կկարողանա առաջին հերթին ստեղծագործել և սովորել այն, ինչ ցանկանա տվյալ ոլորտում:

Ստուդիան այս տարիների ընթացքում հասցրել է աշխատել բազմաթիվ ընկերությունների հետ, ունեցել մասնակցություն ֆիլմերի, ներկայացումների, համերգների կազմակերպման և համակարգչային գրաֆիկական լուծումների հարցում, ստեղծել անիմացիոն մուլտֆիլմեր, որոնցից են «Սայաթ-Նովավերջին աղոթք»-ը՝ նվիրված մեծ աշուղի 300 ամյակին, «Գորտը»՝ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի,  ինչպես նաև համագործակցել ռուսական հեղինակավոր ընկերությունների հետ, սակայն մենք կանգ կառնենք ստուդիայի մուլտարտադրության ոլորտի վրա, որի ամենավերջին թողարկումն էլ օրեր առաջ համացանցում հայտնված «Զարմանադարան-Արա Գեղեցիկ և Շամիրամ»  կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն է.

zarmanadaran- Շարունակում ենք պատրաստել Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի հետ համատեղ “Զարմանադարան” մուլտ-շարքի հաջորդ սերիան, այս անգամ «կայցելենք» Տիգրան Մեծին.

Ի դեպ, նախորդ «այցելությունը» եղել էր Արա Գեղեցիկին և Շամիրամին: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են ընտրվում թեմաները, Անդրանիկ Թորոսյանը վստահեցրեց, որ այն կատարվում է բացառապես ստեղծագործական թիմի քննարկումների արդյունքում.

– Նախընտրությունը տալով Հայոց պատմական և դիցաբանական թեմաներին, կարևորը՝ թեմաները լինեն հետաքրքիր, հայրենասիրական, ուսուցանող:
Այսօր շատ մեծ պակաս ունենք Հայկական կոնտենտի:Երեխաները նայում են գեղեցիկ, բայց մեր արմատներից բավական հեռու տանող արտադրանք:Ազգայինը չպահելով և չզարգացնելով, կարող ենք կորցնել ազգն առանց որևէ պատերազմի: Ես ունեմ 2 երեխա և մտածում եմ նրանց ապագայի մասին առաջին հերթին, նույնիսկ արգելել եմ որոշ մուլտեր նայել:

Այսօր պատրաստել մի անիմացիոն ֆիլմ, որ երեխան հաճույքով նայի շատ բարդ է, անկեղծանում է մեր զրուցակիցն ու պատճառը նշում այն, որ արտասահմանյան գլոբալիզացիային ենթարկված և մեծ մասով բիզնես-օրենքներով նկարվողկոմերցիոնֆիլմերն արդեն իրենց օրենքներն են թելադրում.

– Այդ կոմերցիոն մեքենան արդեն բավական երկար ժամանակ մեծ ջանքեր և գումարներ է ծախսում աշխարհով մեկ տարածվելու և զարգանալու համար: Մի խոսքով, աշխատում ենք կայացնել մերը, ազգայինը…
Թե ինչքան գումար է անհրաժեշտ մեկ անիմացոն ֆիլմ պատրաստելու համար, պարոն Թորոսյանը պատասխանեց այսպես.
– Յուրաքանչյուր գործ ունի իր գնադրույքը:

Մոտ ապագայում այս ստուդիան կներկայացնի մի նախագիծ՝ ցեղասպանության թեմայով, որի մանրամասները դեռ կհասցնենք ներկայացնել: Կան նաև մտքեր՝ ստեղծելու լիամետրաժ ու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր: Իսկ ինչ վերաբերում է «Զարմանադարանին»,  ապա նշենք, որ գրվել են սցենարներ Մեսրոպ Մաշտոցի և Վռամշապուհ արքայի մասին, ու հայկական մուլտաշխարհի «գրադարակը» կհարստացվի ևս երկու հայկական մուլտֆիլմերով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0