a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
26/10/2015

ԱՄՆ-ում կկայանա Թուրքիայում նկարահանված «հայերի բռնագաղթի» մասին ֆիլմի պրեմիերան

բռնագաղթ

hayernaysor.am- ը գրում է․ ԱՄՆ-ում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում նկարահանված, սակայն ցեղասպանությունը որպես բռնագաղթ ներկայացնող «Կորուսյալ թռչուններ» ֆիլմի շնորհանդեսը:

Ըստ թուրքական «Medyatava.net» կայքի` ֆիլմը նախատեսվում է ցուցադրել  հոլիվուդյան «ARPA» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: Աղբյուրի հաղորդմամբ` «Grauman’s Egyptian» թատրոնում ցուցադրվելիք ֆիլմը Հոլիվուդում մեծ հետաքրքրություն է առաջացրել, գրում է ermenihaber.am-ը:

Տեղեկացնենք, որ 1915թ.-ի մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսորներն են հայազգի Արեն Փերդեջին և ազգությամբ թուրք Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու  Հերոս Հակոբյանը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած երեխաների՝  Մարիամի ու Պետոի՝ որոնումների շուրջ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0