a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Անահիտը” “կուղևորվի” Ֆրանսիա

Anahit

Հայկական մուլտարտադրության մերօրյա “դրոշակակիրը” պատրաստվում է “մեկնել” Ֆրանսիա: “Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի” և Շարմ Հոլդիինգի համատեղ աշխատանքը սեպտեմբերի 30-ին կցուցադրվի Լիոնում, իսկ հոկտեմբերին Մոնտելյեյում, Մարսելումև Նիսում:  Այդ մասին տեղեկանում ենք “Շարմ” ընկերության տարածած տեղեկատվությունից: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են «Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրություններ Ֆրանսիայում (Լիոն, Մարսել, Նիս, Մոնպելյե): Ֆրանսիայի հայ համայնքը նույնպես հնարավորություն կունենա դիտել Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը մեծ էկրանին: Հավելենք միայն, որ  մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցն ու պրոդյուսեր Հայկ Սահակյանցը նույնպես ներկա կգտնվեն ցուցադրություններին:

“Անահիտ” մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, իսկ մուլտֆիլմը մեծ էկրան է բարձրացել շուրջ 5 տարի տևած աշխատանքից հետո:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0