
18/07/2016
|
«Անբան Հուռին» մուլտֆիլմը ցուցադրվել է Արցախում

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ու Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվել է Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի հիման վրա նկարահանված համանուն կարճամետրաժ մուլտֆիլմ-մյուզիքլի (բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Արթուր Միքայելյան) արցախյան պրեմիերան, որին ներկա է գտնվել նաև ֆիլմի ստեղծագործական խումբը: Այս մասին հայտնում է ԼՂՀ մշակույթի նախարարությունը։
Ֆիլմը պատմում է անբան Հուռիի զվարճալի արկածների մասին, ում մայրն ամուսնացրել է առևտրականի հետ: Մինչ ցուցադրությունն անդրադարձ եղավ նաև ֆիլմի ստեղծման ստեղծագործական ընթացքին: 4 տարվա աշխատանքից հետո «Անբան Հուռին» մեծ էկրան է բարձրացել հունիսի 1-ին: «Մուլտարտ+» ստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ նկարահանած կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Մարտունում, Հադրութում, Ասկերանում և Մարտակերտում: