a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը` Սանկտ Պետերբուրգի «Կինո–Էքսպո 2015» ֆորումում

Anna-Meliqyan

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է «Կինո Էքսպո 2015» միջազգային մասնագիտական ֆորումը և ցուցահանդեսը։ Vesti.ru-ի փոխանցմամբ ֆորումի հատուկ ծրագիրն այս տարի նվիրված է ռուսական կինոյին, իսկ ավելի ճիշտ` այն ֆիլմերին, որոնք վարձույթում կլինեն այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին։«Կինո Էքսպո» գործարար ծրագրի շրջանակում մասնակիցները կքննարկեն կինոարտադրության հեռանկարները, մաքսանենգ կոնտենտի դեմ պայքարի միջոցները և այլ հարցեր։ Ինչպես նաև, որպես ծրագրի հատուկ միջոցառում, ծրագրի շրջանակում կկազմակերպվի կինոնախագծերի արտադրության և վարձույթի ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությանը նվիրված կլոր սեղան։

Նշենք նաև, որ «Սիրո մասին» ֆիլմից բացի, ֆորումին կներկայացվեն են Ժորա Կրիժովնիկովի «Ամենալավ օրը», Ալեքսեյ Պետրուխինի «Ուսուցչուհին» և Պյոտր Բուսլովի «Հայրենիք» ֆիլմերը։
«Մագնում ֆիլմի» արտադրության ժապավենը նկարահանվել է 2015 թվականին։ Ֆիլմում նկարահանվել են` Ռենատա Լիտվինովան, Վլադիմիր Մաշկովը, Եվգենի Ցիգանովը, Ալեքսանդր Բորտիչը, Միխաիլ Եֆրեմովը, Մարիա Շալաևան և այլք։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0