a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» վավերագրական ֆիլմը «Նարեկացի» արվեստի միությունում

Arman_Yeritsyan

Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ինչպես հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը, ֆիլմի հերոսները միայնակ ծերեր են, կարիքավոր և որոշակիորեն անտեսված հասարակության կողմից: Սակայն նրանց միավորում է բարեգործական ճաշարանը և պարը: Նրանք երբեք չեն պարել և անգամ չէին մտածում՝ երբևէ կպարեն:
Այժմ` երկու տարվա փորձերից հետո, նրանք արդեն պարում են մեծ բեմերում: Առաջին հայացքից նրանք անչափ կենսուրախ են երևում, սակայն պարային շարժումների տակ թաքնված են անձնական դրամաները, որոնք ոչ միայն ծերունական են։Միայնակ ծերերը այս նոր ընտանիքի և պարի միջոցով օրեցօր փորձում են ոչ միայն հաղթահարել անխուսափելի թվացող մենությունը, վիշտն ու տարաբնույթ հիվանդությունները, այլև փոխում են իրենց միատոն ապրելակերպը:

Թվում է, թե յուրաքանչյուր ելույթ կարող է նրանց համար լինել վերջինը, սակայն ամեն անգամ նրանք դուրս են գալիս բեմահարթակ հաղթելու և առաջինը լինելու վճռականությամբ՝ շարունակելով երազել, զարմանալ և զարմացնել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0