a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Դար ու կես և 60 րոպե» ֆիլմի նկարահանումները սկսված են

աճեմյանի թատրոն

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկկաան թատրոնը 150 տարվա պատմություն ունի։ Թատրոնի անցած ուղին  շուտով կամփոփվի «Դար ու կես և 60 րոպե» ֆիլմում։

Ֆիլմի սցենարրն արդեն պատրաստ  է,նկարահանումների մեկնարկը՝ տրված։ Ֆիլմում ընդգրկված է թատրոնի ամողջ դերասանական կազմը և ոչ միայն։ Ֆիլմում անդրադարձ է  կատարվել այն մարդկանց, ովքեր տաբեր ժամանակաշրջաններում  ապրել ու ստեղծագործել են թատրոնում։

Թատրոնի անցած ուղու մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանինն է։ Վերջինիս խոսքերով հեշտ չի եղել թատրոնի 150 տարվա պատմությունն ամփոփել 60 րոպերոմ։ Չունենալով լավ պահպանված արխիվ՝ ստիպված է եղել նյութեր հավաքել տարբեր տեղերից։

Թատրոնի դերասանները ֆիլմում նկարահանվել են մեծ սիրով,բոլորն էլ վստահեցրել են՝ թատրոնը մի ուրիշ աշխարհ է, սակայն ֆիլմում նկարահանվելը համարել են  շատ կարևոր ու պատասխանատու գործ։ Դերասանները նշում են նաև, որ այն մարդիկ, ովքեր երբևէ եղել են այս թատրոնում ,առանց թատրոնի այլևս ապրել չեն կարող։

Ֆիլմի նկարահանումները նախատեսված է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ և հանդիսատեսի դատին հանձնել հոբելյանական օրվան նվիրված տոնակատարության ժամանակ:

Աղբյուրը՝  tsayg

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0