a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եգիպտոսում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված առաջին արաբերեն ֆիլմը

Egypt

Եգիպտոսի մայրաքաղաք  Կահիրեում  տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն լեզվով փաստա-վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Ալեքսանդրիայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ավգուստինոս եպիսկոպոս Քուսան, Եգիպտոսում ՀՀ դեսպան Աշոտ Մելքոնյանը, եգիպտական հանրության և եգիպտահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: 20-րդ դարի մարդկային առաջին ոճրագործության մասին պատմող առաջին արաբերեն ֆիլմը ցուցադրվել է  Միսր էլ-Գեդիդայի գրադարանում:  ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝  մեկ ժամ 10 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է «Մայաթի փրոդաքշըն» ստուդիայի կողմից։ Ֆիլմի հեղինակներն են` եգիպտացի անվանի կինոգործիչներ Մարիամ Զաքին և Մոհամեդ Հանաֆին: «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում, իսկ նկարահանման աշխատանքները տևել մոտ մեկ տարի: ։ Ֆիլմում լայնորեն օգտագործվել են հարցազրույցներ, արխիվային փաստաթղթեր, տեսաժապավեններ և լուսանկարներ, ականատեսների և վերապրածների վկայություններ:

Հավելենք միայն, որ ֆիլմի նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եգիպտոսի տարածաշրջանային հանձնաժողովի, Կահիրեի Հայոց առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0