a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ես ճնշումներից չեմ վախենում»․թուրք ռեժիսորի՝ Ցեղասպանության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում

194_1

Թուրք ռեժիսոր Հաջի Օրմանի «Homo Politicus» կարճամետրաժ ֆիլմը ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի արտամրցույթային «Մենք կանք» ծրագրում:
Այսօր լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը նշեց, որ շատ ուրախ է փառատոնին մասնակցելու համար։
«Սա իմ առաջին ֆիլմն է: Առաջին անգամ ֆիլմի նախագիծը ներկայացրել ենք հայ-թուրքական կինոպլատֆորմին, շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախագծի իրագործման գործում»։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ցեղասպանությունից երեք ամիս հետո: 20 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է ազդեցիկ աստվածաբան Յոհանես Լեփսիուսի մասին, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «արտաքսման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի` Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի նկատմամբ: Լեփսիուսի բերած բոլոր փաստարկները անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբերմունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մերթ հիշեցնում է շախմատ, մերթ էլ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսի վզին «անպատշաճ առաջարկ» փաթաթել, վերջինս կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:

Ռեժիսորի խոսքով, ինքը ցանկացել է, որ մարդիկ իմանան այս իրողության մասին և նկարել է ֆիլմը: Իսկ իր հետագա գործունեության մեջ անդրադառնալու է քաղաքական խնդիրներին: «Ես բավականին երկար ժամանակ քաղաքական ընդդիմադիր գործունեություն եմ ծավալում, ճնշումներից չեմ վախենում»,-ասաց թուրք ռեժիսորը և հավելեց, որ Ստամբուլի կինոփառատոնի ժամանակ պետք է ցուցադրվեր այս ֆիլմը, բայց թուրք ռեժիսորները բոյկոտել են կինոնկարի ցուցադրումը, այդ իսկ պատճառով ֆիլմն առաջին անգամ ցուցադրվում է «Ոսկե ծիրան»-ում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0