a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանյան կինոթատրոններում հանդիսատեսի պակաս չկա

Cinema

Թեև 21-րդ դարը հնարավորություն է տալիս տանից դիտելու ֆիլմեր՝ այն էլ բացառապես անվճար, բայց և այնպես, հանդիսատեսի պակաս մեր կինոթատրոններում չի զգացվում:

Այդ մասին փաստում են մեր զրուցակիցները՝ «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոնների ներկայացուցիչներ Անուշ Մելքոնյանն ու Գոհար Նալբանդյանը:
Culture.AM-ի հետ զրույցում “Մոսկվա” կինոթատրոնի ներկայացուցիչ Անուշ Մելքոնյանն անգամ հավաստիացրեց, որ այս ամռան ամիսներին նույնիսկ ավելացել է հանդիսատեսի թիվը, և բացի այդ, եթե համեմատել նախորդ տարվա հետ, ապա այս առումով նույնպես աճ է գրանցվել, ի հակառակ այս ամենի, “Սինեմա Սթարում” տարվա եղանակն ամենևին էլ կապ չունի, նրանք միշտ ունենում են հանդիսականներ:

Երկու կինոթատրոնների ներկայացուցիչներն էլ նշում են, որ կարևորը որակյալ ֆիլմեր ձեռք բերելն ու ներկայացնելն է:

Մեր այն հարցին, թե ինչ ֆիլմեր է նախընտրում հայ հանդիսատեսը, հայկակա՞ն, թե՞ արտասահմանյան արտադրության, «Սինեմա Սթար»-ի ներկայացուցիչը պատասխանեց հետևյալ կերպ.
- Փորձը ցույց է տվել, որ մարդկանց մի մասը նախընտրում է տեղական արտադրության ֆիլմերը, մյուս մասը, իհարկե, գալիս է հատուկ իրենց կողմից սիրված հոլիվուդյան ֆիլմերը դիտելու։ Կան հայկական արտադրության ֆիլմեր, որոնք իսկապես դիտարժան են, և հանդիսատեսը դրանք բաց չի թողնում։ Այդպիսի ֆիլմերից է օրինակ «Սուպեր մաման», որը ամիսներ շարունակ էկրանին էր, պահանջված էր, սիրված։ Այժմ նաև «Հյուսիս-հարավ» ֆիլմը, մի խոսքով, ֆիլմից է կախված։

“Մոսկվա” կինոթատրոնի ներկայացուցիչը նույնպես նշեց «երկուսն էլ պատասխանը» և հավելեց․
- Բայց քանի որ ունենք լեզվի խնդիր այցելուների շրջանում, այդ պատճառով կարող եմ ասել, որ հայալեզու ֆիլմերի պահանջն ավելի շատ է:

Երկու կինոթատրոններում էլ անում են ամեն բան, որպեսզի հանդիսատեսը «չդադարի» այցելել: Բարելավում են ոլորտն ամեն մեկն իր չափով ու ձգտում հանդիսատեսին ներկայացնել բացառիկ պրեմիերաներ: «Սինեմա Սթարում» անգամ կամզակերպվում են ակցիաներ՝ կինոշաբթի, որի ընթացքում հնարավոր է մեկ տոմսի գնով ձեռք բերել երկուսը:

 

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0