a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում կայացող «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնն այս տարի նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին

van-gölü

Արդեն 4-րդ տարին անընդմեջ Թուիքիայում կայանում է «Վանա լիճ»միջազգային  կինոփառատոնը, որն այս տարի կրում է «Առերեսվելով մշակութային ժառանգությանը» խորագիրն ու նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տարածաշրջանում առաջացած լարվածության պատճառով կինոփառատոնն այս անգամ «շեղվել է» իր անցկացման ժամանակացույցից՝ սեպտեմբերի փոխարեն մեկնարկելով դեկտեմբերին: Սեպտեմբեր ամսին էլ պատահական ընտրված չի եղել.սեպտեմբերի առաջին օրերին տեղի է ունենում   Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված օրեր:

Այս տարի փառատոնին մասնակցում են ֆիլմեր ԱՄՆ-ից, Իրանից, Թուրքիայից և Հայաստանից. Հայաստանը փառատոնի հյուր երկիրն է:  Ծրագրում ներառված է 11-ական խաղարկային և վավերագրական ֆիլմ, որոնց շարքում նաև  Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» լիամետրաժը: Վավերագրական ֆիլմերի ծրագրում ներկայացված է մեկ այլ հայ ռեժիսոր Արմեն Գասպարյանի «Գողացված մանկություն» ֆիլմը:

«Վանա լիճ» միջազգային  կինոփառատոնի փակման արարողությունը կկայանա դեկտեմբերի 12-ին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0