a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվում Դերսիմի հայերի կոտորածների մասին

ֆիլմ

Թուրքիայում  վավերագրական ֆիլմ է նկարահանվում՝ Դերսիմի Վանք գյուղի հայերի՝ 1937-38թթ. կոտորածների մասին: «Վանքի երեխաները» ֆիլմը  պատմում է Վանք գյուղի, այնտեղ բնակվող հայերի ու նրանց դաժան ճակատագրերի, տեղի պատմական հայկական վանական  համալիրի մասին, որը ռմբակոծվել և ավերվել է 1938-ին: Ֆիլմի ռեժիսորը  Նեզահաթ Գյունդողանն է: Ֆիլմում ներկայացված է նաև երեք տարբեր ազգերի և տարբեր կրոնների պատկանող երեք եղբայրների պատմությունը: Ճակատագրի բերումով եղբայրներից մեկն ապրում է ներկայանալով որպես հայ, թուրք և քուրդ: Նրանցից  մեկը քրիստոնյա է, մյուսը՝ մուսուլման, երրորդը՝ ալևի: Այս պատմությունն իր ցուցադրում է  Դերսիմի կոտորածների ողջ դառնությունը:

Ըստ ռեժիսորի՝  «Վանքի երեխաները» ֆիլմի նպատակն է  ցույց տալ 1938թ. տեղի ունեցած  դժբախտությունները,  թուրքական պետության վարած մարդասպան և ասիմիլացիոն քաղաքականությունը, ինչպես նաև պետությանն ու հանրությանը ստիպել առերեսվել անցյալի հետ:

ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է  2016 թվականին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0