a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրք դերասան Բիրքան Սոքոլլուն հնարավոր է նկարահանվի Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմում

kopek-kavgasina-6-ay-hapis-5049227_884_o

Թուրքական Radikal թերթի կայքը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» (The Promise) ֆիլում հնարավոր է նկարահանվի նաև թուրք դերասան Բիրքան Սոքոլլուն:

Ըստ աղբյուրի՝  ֆիլմը նկարահանող կազմակերպությունը Սոքոլլուի հետ բանակցություններ է վարում: Համաձայնության գալու դեպքում թուրք դերասանը աշխարահռչակ դերասաններ Քրսիտիան Բեյլի և Օսքար Այզեքի հետ միասին կհայտնվի նույն նկարհանման հրապարակում:

Նշենք, որ թուրք դերասան գտնելու համար թուրքական կազմակերպություններին ուղարկված հայցի պահանջը եղել է անգլերենի լավ իմացությունը: Ընտրությունը կանգ է առել Բիրքան  Սոքոլլուի վրա, ում հետ էլ այժմ ընթանում են բանակցությունները:
29-ամյա դերասանը խաղացել է թուրքական մի շարք սերիալներում, 2003 թվական Թուրքիայի լավագույն մոդել մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր մեծակտավ այդ ֆիլմի նկարահանումն իրականացվելու է երջանկահիշատակ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ:

Հավելենք, որ  ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջի (Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլիմի ռեժիսոր)  «Խոստում» ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը: Իսկ սցենարը գրել է «Գեյշայի հուշերի» հեղինակ Ռոբին Սվիքորդը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0