a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ժան Ռենոյի և Ջեյմս Քրոմվելի մասնկացությամբ Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2016 թվականին

james-cromwell-jean-reno-the-promise

Ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջի   «Խոստում» (The Promise) ֆիլմը համաշխարհային կինոթատրոնների էկրաններին կհայտնվի 2016 թվականին: Հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի կողմից հիմնադրած Tracinda Corporation-ը կկատարարի ֆիլմի ամբողջական ֆինանսավորումը: Քըրքորյանն, ի դեպ,   մահվանից առաջ հասցևել էր  հոգալ ֆիլմի  բոլոր ծախսերը, որի նկարահանումներն արդեն սկսվել են Իսպանիայում և Պորտուգալիայում ու կշարունակվեն մինչև տարևվերջ: Այդ մասին հաղորդում է vareti.com կայքը:

«Խոստում»  ֆիլմի հիմքում սիրային պատմություն է, որը ծավալվում է 1922 թ.` Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Գլխավոր հերոսներն են բժշկականի ուսանողը, որի դերը մարմնավորում է  Օսկար Այզեկը, Քրիսթիան Բեյլն էլ կմարմնավորի Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողը: Դե իսկ ֆիլմի դերասանական աստղաբույլն ամբողջանում է Ջեյմս Քրոմվելի և Ժան Ռենոյի շնորհիվ:

Համաշխարհային մեծության ասղերի մասնակցությունը Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմում ևս մեկ հիանալի առիթ է աշխարհին լսելի դարձնելու  մարդկության նկատմամբ երբևէ գործած ամենադաժան իրադարձություններից մեկի մասին:

-Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում,-նշել է Քըրք Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0