a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահավնած «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերին

Promise_film

Հայոց ցեղասպանության թեման շոշափող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է ամերիկյան Asbarez-ը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի միջոցներով՝ “Survival Pictures” կինոընկերության կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առավելապես հայտնի է«Ռուանդա հյուրանոց» ֆիլմից իսկ գլխավոր դերում հանդես են գալիս «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր դերասան Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:

Ինչպես նշված է ֆիլմի սինոփսիսում, ֆիլմի հերոս Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր հայրենի գյուղն ու բժշկություն ուսումնասիրելու նպատակով տեղափոխվել Կոստանդնուպոլիս: Ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսը, ով եկել է այդ երկիր աշխարաքաղաքական հարցեր լուսաբանելու նպատակով, սիրային հարաբերությունների մեջ է տաղանդավոր Փարիզում կրթություն ստացած, ազգությամբ հայ Անայի հետ: Մայքլի և Անայի հանդիպումից հետո, ընդհանուր ժառանգական հիշողությունը ռոմանտիկ հարաբերությունների է բերում ու Անան դառնում է երկու տղամարդկանց միջև կռվախնձոր: Առաջին աշխարհամարտին Թուրքիան միանում է Գերմանիային և սկսվում է կայսրության սահմաններում ապրող ազգային և կրոնական  փոքրամասնությունների դաժան սպանությունը: Չնայած առկա վեճին` յուրաքանչյուրը պետք է ելք գտնի փրկվելու համար:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0