
26/05/2015
|
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ»-ը ընդունում է կինոնախագծերի հայտեր

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀԹԿՊ կինոնախագծերի զարգացման աշխատաժողովի համար: Ermenihaber-ի փոխանցմամբ ծրագրին մասնակցել կարող են նախագծի հանդեպ հետաքրքրություն ունեցող հայ և թուրք կինոգործիչները: Աշխատաժողովը տեղի է ունենալու 2015թ. հուլիսի 13-14-ը` 12-րդ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի միջոցառումներին զուգահեռ:
Աշխատաժողովը բաղկացած է լինելու անհատական հանդիպումներից և կինոնախագծերի ներկայացումներից: Աշխատաժողովին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:
Հաղթող նախագիծը կպարգևատրվի 10.000 ԱՄՆ դոլար մրցանակով` The Black Sea Trust-ի աջակցությամբ, որն ԱՄՆ-ի German Marshall Fund-ի նախագիծն է:
Դիմելու վերջնաժամկետը 2015թ. հունիսի 10-ն է: Հունիսի 10-ից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:
Հայաստանի սահմաններից դուրս մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը (յուրաքանչյուր կինոնախագծից մեկ մասնակից) կապահովվի ՀԹԿՊ ծրագիրը: