a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայերի գարունը»․ France 3-ը կցուցադրի վավերագրական ֆիլմ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը

france-3

Ֆրանսիական France 3 հեռուստաընկերությունը պատրաստել է 55 վայրկեան տևողությամբ վավերագրական ֆիլմ հայերի և հայոց պատմության մասին։ Ֆիլմը կոչվում է «Հայերի գարունը»:

Ըստ Nouvelles d’Armenie-ի` վավերագրական ֆիլմի սկզբնամասում նշվում է, որ 1․5 միլիոն հայերի կյանք խլած և հարյուր հազարավոր մարդկանց բռնագաղթի ենթարկած Հայոց Ցեղասպանությունից արդեն 100 տարի է անցել։

«Տարիների ընթացքում իրենց հայրենիքից հայերին արմատախիլ անելը հանգեցրեց  տարատեսակ «սփյուռք»-ի ձևավորմանը։ Թուրքիան այն աստիճան է պաշտոնապես ժխտում Հայոց Ցեղասպանությունը, որ նույնիսկ փորձում է արհեստականորեն «մաքրել» հայերի ներկայության հետքերը այդ տարածաշրջանում»,- պատմում է ֆիլմը։

Այնուհետև ֆիլմը ներկայացնում է ֆրանսահայ Վարուժան Արթին, ով երդվել էր, որ երբեք Թուրքի ոտք չի դնի, սակայն հետագայում որոշել էր իր համար բացահայտել իր նախնիների հողը։
«Նրա համար ցնցող հայտնագործություն էին այն մեծաթիվ ծպտյալ հայերը, որոնք վերապրել էին այս դարի առաջին մեծ ցեղասպանությունը, բայց երբեք չեն լքել Թուրքիան»,-նշվում է ֆիլմում։

Նշենք, որ «Հայեր գարունը» ֆիլմը կհեռարձակվի օգոստոսի 31-ին, Փարիզի ժամանակով ժամը 23:25-ին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0