a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանին Չեխիայում մրցանակ է հանձնվել

արտավազդ փելեշյան

Չեխական Յիհլավայի վավերագրական ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնում հայկական կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանին հանձնվել է  մրցանակ՝  Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար:

Փառատոնի տնօրեն Մարեկ Գովորկիի խոսքով, իր աշխատանքներում Փելեշյանին հաջողվում է մի քանի րոպեի ընթացքում կյանքի իմաստը ներկայացնել այնպես, որ այն մշտապես մնում է կինոյի պատմության մեջ:

Այս տարի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն անցկացվող փառատոնի ընթացքում 250 ֆիլմ է ներկայացվելու, այդ թվում՝ 58 համաշխարհային, 9 միջազգային եւ 11 եվրոպական պրեմիերաներ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվել է հետահայաց ցուցադրություն, ինչպես նաեւ վարպետության դաս ուսանողության համար։ Ի դեպ, վարպետը Չեխիայում է գտնվում Կատարողական արվեստների ակադեմիայի հրավերով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0