a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ ռեժիսորի ֆիլմի անգլերեն տարբերակն արդեն պատրաստ է

mafia

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. գոյատևման խաղ» ֆիլմի անգլերեն տարբերակն արդեն պատրաստ է: Այս տարբերակը կներկայացվի օտարերկրյա ներկայացուցիչներին՝ արտասահմանում ցուցադրվելու նպատակով: Շուրջ  180 միլլիոն ռուբլի արժողությամբ բյուջե ունեցող   ֆիլմը կինոսիրահարների  դատին կհանձնվի հունվարի 1-ին:

Այս պահին ընթանում են ֆիլմի վերջնական աշխատանքները, ավարտին է հասցվում 3D տարբերակը: Ռեժիսորի ներկայացմամբ, ֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի այս տարվա դեկտեմբեր ամսվա  կեսերին:
– Հավատս չի գալիս, որ մենք եզրագծին ենք հասել: Շուտով կլինի արդեն երկրորդ թիզերը,-նշել է ռեժիսորն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ըստ Kinometro.ru հեղինակավոր կայքի,   «Մաֆիա. գոյատևման խաղ» ֆիլմը կարող է դառնալ վերջին 5 տարիների ամենավարկանիշային և եկամտաբեր ռուսական  ֆիլմը: ֆիլմն արդեն սկսել է հետաքրքրել շատ երկրների ներկայացուցիչների՝ իրենց երկրներում ֆիլմի ցուցադրության իրավունքները ձեռք բերելու համար: Ըստ նույն աղբյուրի՝ Կանադայի Տորոնտոյի կինոշուկայում արդեն իսկ սկսվել են բանակցությունները ֆիլմը Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ցուցադրելու ուղղությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0